Սպայական կազմի պատրաստվածությունը բավականին պրոֆեսիոնալ էր. Անատոլի Սիդորով
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Փոխգործակցություն 2017» զորավարժություններն ակտիվ փուլում են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։
Նա նշեց, որ Հայաստանի տարածքում անցկացվող զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները՝ ավելի քան 2500 մարդ, շուրջ 500 մարտական տեխնիկա, 25 թռչող սարք։ Զորավարժությունների ամփոփումը կլինի վաղը՝ «Բաղրամյան» զորավարժարանում։ Զորավարժությանը մարդասիրական առաքելությամբ մասնակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:
Լրագրողների հարցին, թե զորավարժությունների ընթացքում ինչ-որ բացթողումներ եղա՞ն, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Եթե մեր կյանքում ամեն ինչ այդքան հարթ լիներ, երևի թե անհրաժեշտություն չէր էլ լինի այս միջոցառումների, իհարկե կան նկատողություններ, բացթողումներ, սակայն սրա հետ միասին պետք է նշեմ, որ սպայական կազմի պատրաստվածությունը բավականին պրոֆեսիոնալ էր։ Մասնակցող ստորաբաժանումների պատրաստվածությունը ևս բավականին բարձր էր, և ակնհայտ է, որ շատ լավ են նախապատրաստվել»:
Ինչ վերաբերում է թերություններին՝ Սիդորովն ասաց, որ իրենք կվերլուծեն զորավարժությունների ողջ ընթացքը, կկատարվեն որոշակի եզրակացություններ, որպեսզի հետագա աշխատանքը ուղղված լինի դրան։
Հարակից հրապարակումներ`
- Դրված խնդիրն իրականացվեց ներգրավված ստորաբաժանումների միասնական գործունեության շնորհիվ. Դվորնիկով
- Գնահատականը բարձր է. Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյան
- Հրետանի, ավիացիա, հետախուզություն. Ալագյազում զորավարժություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան