«Պատրաստվում եմ միջուկային զենքի վերաբերյալ բանակցություններ վարել Թրամփի և Կիմ Չեն Ընի հետ». Թանկյանը Երևանում է. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ երեկ ուշ երեկոյան Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը ժամանել է Երևան: Թերթի փոխանցմամբ՝ նա լրագրողներին չի ասել՝ ինչ ծրագրեր ունի այս անգամ, բայց ասել է, թե շուտով Հայաստանում կլինի համերգով:
«Ես պատրաստվում եմ միջուկային զենքի վերաբերյալ բանակցություններ վարել Դոլանդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հետ: Ինձ նշանակել են միջուկային զենքի վերաբերյալ բանակցությունների պատասխանատու»,- կատակել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան