Աֆղան Մուխթարլիի ընտանիքը լքել է Վրաստանը
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան և նրա մանկահասակ երեխան լքել են Վրաստանն ու մեկնել եվրոպական երկրներից մեկը՝ բնակություն հաստատելու համար: Հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ ավելացնելով, որ լուրերը հաստատել է նաև ընտանիքի փաստաբանը: Նա չի ցանկացել խոսել պատճառների մասին:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրողը 2015 թվականից ի վեր բնակվում էր Վրաստանի մայրաքաղաքում: Այս տարվա մայիսի 29-ին նա անհետացել էր: Հետո պարզվել էր, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ծեծել, կապել աչքերը և տեղափոխել Ադրբեջան: Անձնագիրը եղել է կնոջ մոտ:
Աղբյուրը հիշեցնում է, Մուխթարլիի կինը մի քանի անգամ հայտարարել է, որ իրեն հետևում են: Նա դիմել էր նաև դատախազություն՝ պահանջելով քննություն իրականացնել: Սակայն ինչպես կինն ու փաստաբանն են նշում, իրավապահ մարմիններն անգործություն են ցուցաբերել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է Աֆղան Մուխթարլիի և նրա կնոջ գործն ընդդեմ Վրաստանի ու Ադրբեջանի: Դատարանը գործին առաջնահերթություն է տվել: Փաստաբանը հայտարարել է, որ ադրբեջանցի լրագրողի նկատմամբ թույլ է տրվել մարդու իրավունքների Կոնվենցիայի ավելի քան տասը դրույթների խախտում:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ-ն բանաձև է ընդունել ու կոչ է անում ազատ արձակել Մուխթարլիին
- Արմեն Աշոտյան. Մուխթարլիի կամայական ձերբակալումը բուռն վրդովմունք է առաջացնում ոչ միայն Վրաստանում, այլ նաև աշխարհում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան