Այսօր ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վահե Զաքարյանի ծննդյան օրն է
Հոկտեմբերի 12-ին ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, տանկիստ Վահե Զաքարյանը կդառնար 22 տարեկան:
«Կիրթ, դաստիարակված, համեստ, բարի, ընկերասեր»,- այսպես են մերօրյա հերոս Վահե Զաքարյանին բնութագրում հարազատները:
Հայրը՝ Սամվել Զաքարյանը հարցազրույցներից մեկում պատմել է, որ որդին չափից դուրս ազնիվ էր և երբեք նեղություն չի տվել իրենց:
Վահեն ծնվել էր 1995 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Տան միակ արու զավակն էր, ուներ երկու քույր: Սովորել է Հրազդանում, երբ ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, ութ ամիս հետո Վահեն որոշել է վերադառնալ Հայաստան և քույրերի հետ մնացել է Հրազդանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, նույն տարում էլ զորակոչվել է բանակ:
Փոքր տարիքից զբաղվել է սպորտով՝ կարատեով և արևելյան մարտարվեստով։ Բազում հաղթանակներ և մեդալներ ունի, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է։ Հայաստանում մասնակցել է բազմաթիվ մրցույթների։ Հայաստանի հանրապետության երկակի չեմպիոն է, ունի երկու սև գոտի։
Վահեն 2014 թվականին զորակոչվել է Հայոց բանակ, 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանում և և ուսումնական փուլն անցնելուց հետո, որպես տանկի նշանառու-օպերատոր, տեղափոխվել է ԼՂՀ՝ Ջաբրայիլ։ Ծնողների խոսքերով՝ Վահեն մեծ ոգևորությամբ է բանակ գնացել, ծառայությունը շատ լավ է անցել, երբեք չի բողոքել:
2016 թվականի ապրիլի 2-ին ծնողները խոսել են Վահեի հետ, ասել է, որ պալիգոններ են գնում, ամեն ինչ նորմալ է, հետո կզանգի: Դրանից հետո զանգ չեն ստացել, լուրերով իմանում են Արցախում տիրող լարված իրավիճակի մասին ու սկսում են փնտրել որդուն: Նրա զոհվելուց հետո են ծնողներն իմանում որդու և տանկի անձնակազմի սխրագործության մասին: Տանկիստ Վահեն զոհվել է մարտի դաշտում, նրա հետ նույն տանկում եղել են Հայկ Գրիգորյանը և Նորայր Գասպարյանը: Ապրիլի 2-ին հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով` տանկի անձնակազմը մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող թշնամուն` պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ: Տանկի անձնակազմը զոհվել է մարտի դաշտում՝ թշնամու կողմից արձակված անօդաչու թռչող սարքի հարվածից:
Վահեն ու Նորայրը մտերիմ ընկերներ են եղել, միասին կռվել են հակառակորդի դեմ ու միասին էլ զոհվել են: Նրանց տունդարձին մնացել էր երկու ամիս:
Վահե Զաքարյանը հետմահու Հայաստանի և Արցախի նախագահների կողմից պարգևատրվել է «Արիության» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով։
Վահե Զաքարյանն ու Նորայր Գասպարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լուսավոր ու բարի ժպիտով Ադամ Սահակյանի ծննդյան օրն է
- Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանն այսօր կդառնար 35 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի ծննդյան օրն է
- Քանդակագործը. Ապրիլյանում ընկած զինվորի գործը փորձում են ապրեցնել մայրն ու եղբայրը
- Ապրիլյան պատերազմում զոհված Միշա Աղաջանյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրը բացվել է նրա հիշատակը հավերժացնող հուշակոթող
- Ապրիլյան պատերազմում զոհված սերժանտ Վլադիմիր Մելքոնյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան
- Մայիսի 18-ը ապրիլյան պատերազմում զոհված Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն էր
- Բենիամին Եղոյան՝ Մոնթե. Ապրիլյան պատերազմի հերոսն այսօր կդառնար 25 տարեկան
- Արգիշտի Գաբոյան. ապրիլյան պատերազմում հերոսացած ավագ լեյտենանտն այսօր կդառնար 26 տարեկան
- Ապրիլյան պատերազմում զոհված Նոդարիկ Մարգարյանի մոր աչքի առաջ որդու կիսատ թողած ճաշն ու մի կտոր հացն է
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Սարգիս Սահակյան. ապրիլյան պատերազմում զոհված հերոսն այսօր կդառնար 22 տարեկան
- Կարեն Ներսիսյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Տիգրան Բերակչյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
- Փետրվարի 15-ը ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն էր
- «Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան
- Ապրիլյան պատերազմում հաղթեց, բայց չվերադարձավ հայրենի գյուղ. Սևակը՝ 20 տարեկան
- Հունվարի 29-ին ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան