Ռուսաստանը Հայաստանին կասկածում է ռուսական շուկա թուրքական լոլիկ արտահանելու մեջ
Ռոսսելխոզնադզորն ուժեղացնում է վերահսկողությունը Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից բանջարեղենի՝ հատկապես լոլիկի ներմուծման համար: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Խստացումը պայմանավորված է արգելված ապրանքների ներկրման փորձով:
Նշվում է, որ Ռոսսելխոզնադզորն իրականացրել է մի քանի ընկերություններից ներկրված ապրանքների ծավալների համեմատություն: Վերջին շրջանում դիտվում է ՌԴ-ում արգելված ապրանքների ներկրման կտրուկ ավելացում Հայաստանում, Ադրբեջանում ու Բելառուսում: Այդ երկրներից էլ ՌԴ-ում արգելված ապրանքները փորձ են անում արտահանել ռուսական շուկա:
«Արգելված բանջարեղենի հնարավոր ներկրումը բացառելու համար Ռոսսելխոզնադզորը տեղյակ է պահել համապատասխան մարմիններին մակնշման անհրաժեշտության մասին, որրը պետք է ունենա յուրաքանչյուր փաթեթ: Այն պետք է պարունակի տեղեկատվություն արտադրության հստակ հասեցի վերաբերյալ: Եթե նման տեղեկությունները բացակայեն, ապա խմբաքանակը կալանքի տակ կվերցվի, մինչև արտադրության վայրի բացահայտումը»,-ասել են պետական այդ կառույցից:
Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, ռուսական շուկայում արգելված թուրքական պոմիդորները շուկա են մտնում Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի միջոցով: Ռուսաստանը թուրքական լոլիկի ներկրման արգելք է կիրառում 2016-ի հունվարի 1-ից:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն Էրդողանի հետ քննարկել է ՌԴ թուրքական լոլիկի մատակարարումը
- Թուրքական լոլիկը ռուսական շուկա չի մտնի
- ՌԴ-ն չի պլանավորում թուրքական լոլիկի համար բացել իր շուկան
- ՊԵԿ-ը թուրքական լոլիկի անօրինական ներկրման փորձ է բացահայտել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին