ԱՄՆ-ն ճարպակալմամբ տառապողների թվաքանակով գերազանցել է սեփական ռեկորդը
Ճարպակալմամբ տառապող հասուն ամերիկացիների թիվը հասել է ռեկորդային մակարդակի՝ կազմելով ընդհանուր բնակչության 40 տոկոսը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ բժշկական վիճակագրության ազգային կենտրոնի զեկույցը։
Համաձայն այդ զեկույցի ՝ 2015-2016 թվականներին ճարպակալմամբ տառապող հասուն ամերիկացիների թիվը1999-2000 թվականների համեմատ աճել է 30 տոկոսով։ Ճարպակալման խնդրին բախվել են նաև 2-19 տարեկան ամերիկացիները։
Ճարպակալմամբ տառապող կանանց և տղամարդկանց թվաքանակն Ամերիկայում գրեթե նույնն է։ Ավելորդ քաշը գերակշռում է 40-59 տարիքային խմբի ներկայացուցիչների մոտ։