Անդրեյ Արշավինի կինը լքել է նրան
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինի կինը՝ Ալիսա Կազմինան, հայտարարել է ամուսնու հետ բաժանության մասին։ Կազմինայի խոսքով՝ բաժանվելու պատճառ է դարձել ամուսնու անհավատարմությունը։
«Չեմ ներել դավաճանությունը, դադարել եմ սիրել, չեմ ուզում միասին լինենք։ Չգիտես ինչու բոլորն ինձ գրում էին, որ նա կհեռանա ինձնից։ Արդյունքում՝ ես նրանից հեռացա»,- Vesti-ի փոխանցմամբ՝ Life.ru-ն մեջբերել է Կազմինայի խոսքերը։
Կազմինան և Արշավինը ամուսնացել են նախորդ տարվա սեպտեմբերին։ Մարտին ծնվել է նրանց դուստրը, բացի դրանից նրանց ընտանիքում էին ապրում նաև Ալիսայի երկու երեխաները՝ առաջին ամուսնուց։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան