ԵՄ-ի Խորհրդի «Եվրոպա» շենքում ծխից մարդիկ են թունավորվել
Բրյուսելում ԵՄ-ի Խորհրդի «Եվրոպա» շենքից ավելի քան 10 մարդ է հոսպիտալացվել: Նրանք թունավորվել են շենքում լցված ծխից: Շենքում տարհանում է հայտարարվել:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, պատճառը խոհանոցի օդափոխման համակարգի խափանումն է եղել: ԵՄ խորհրդից հայտարարել են, որ տեղի ունեցածը չի խանգարի այդ շենքում անցկացնել ԵՄ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթաժողովը:
Հիշեցնենք, որ այն նախատեսված է հոկտեմբերի 19-20-ը:
Հիվանդանոց տեղափոխվածները հիմնականում տեխնիկական աշխատողներն են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում