Վիտալի Բալասանյանն առաջիկայում կարող է պաշտոնանկ արվել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս բավականին լարվել են Արցախի Անվտանգության խորհուրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի հարաբերությունները։
Հիշեցնենք, որ Բալասանյանը, որ Արցախի նախագահական նախորդ ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր, վերջերս տված իր հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ իր թեկնածությունը կառաջադրի 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում։
Թերթի տեղեկություններով՝ իշխանությունների և Բալասանյանի հակասության պատճառը վերջինիս ազատ գործելու հնարավորությունը սահմանափակելն է, Բալասանյանն էլ իր ամբիցիաներից ելնելով՝ չի ցանկանում լինել ենթարկվողի կարգավիճակում ու իր կանոններն է սահմանում։ Թերթի աղբյուրը չի բացառել նաև, որ առաջիկայում վերջինս կարող է պաշտոնանկ արվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները