ԻՊ-ի հսկողության տակ է մնացել Սիրիայի տարածքի շուրջ 8 տոկոսը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ է Սիրիայի առնվազն 14 հազար 800 քառակուսի կիլոմետրը, ինչը կազմում է ավելի քիչ, քան տարածքի 8 տոկոսը: Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:
Նա նշել է, որ անցած ամիս Սիրիայում հաջողվել է արմատապես փոխել իրավիճակն ահաբեկիչների դեմ պայքարում:
«Սիրիական կառավարական ուժերի հարձակումների արդյունքում ԻՊ-ի հսկողության տակ գտնվող տարածքները նվազել են 5841 քառակուսի կիլոմետրով, ահաբեկիչներից ազատագրվել է 142 բնակավայր»,- հավելել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի բանակը Հոմսի արևելքում ավարտել է ԻՊ-ի դեմ օպերացիան. ԶԼՄ-ներ
- ԻՊ-ը վերահսկում է Դեյր-էլ-Զորի նավթահանքերի ավելի քան 80 տոկոսը
- Դեյր-էլ-Զորում ԻՊ-ի շուրջ օղակը նեղանում է
- ՄԱԿ-ում կկայանա Սիրիայի հարցով նախարարական հանդիպում
- Սիրիայի բանակն ազատագրել է ԻՊ-ից Դեյր-էլ-Զորի մոտ գտնվող նավթահանքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան