Իսրայելը հետևում է ԱՄՆ-ին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանձնարարել է պատրաստել երկրի ելքը ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ ԱՄՆ-ի հետ զուգահեռ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, համապատասխան հանձնարարական նա տվել է արտաքին գործերի նախարարությանը: Նա ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու վերաբերյալ՝ անվանելով այն «համարձակ և բարձր բարոյական»:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերածվել է աբսուրդի թատրոնի: Պատմությունը պահպանելու փոխարեն՝ այն խաթարում է»,- ասված է կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել էր ԱՄՆ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կազմից դուրս գալու մասին: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թ. դեկտեմբերի 31-ին: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ԱՄՆ-ի՝ նման որոշման ընդունումը կապված է կազմակերպությունում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ում շարունակվող հակաիսրայելական կանխակալությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում