Կոնվերս Բանկը նոր և գործող MasterCard քարտապանների համար գործարկել է ակցիա
Կոնվերս Բանկը նոր և գործող MasterCard քարտապանների համար գործարկել է ակցիա ՝ առաջարկելով ստանալ մեկ քարտային հաշվից ընտանիքի անդամներին սպասարկող հավելյալ քարտեր և մասնակցել խաղարկությանը: Այս մասին հայտնում են Բանկի մամուլի ծառայությունից:
«Կոնվերս Բանկը և MasterCard-ը այս ակցիան գործարկում են անկանխիկ գործարքների խթանման նպատակով ՝ Բանկի գործող և նոր MasterCard քարտապաններին առաջարկելով օգտվել Բանկի ընձեռած հնարավորությունից և մասնակցել տարբեր պարգևների խաղարկությանը: Մասնավորապես, ակցիայի շրջանակներում ընտանիքի՝ 14 տարեկան և ավելի բարձր տարիքի անդամներին անվճար տրամադրվելու են մեկ քարտային հաշվից սպասարկվող MasterCard վճարային քարտեր: Մինչև դեկտեմբերի 6-ը այդ քարտերով առավելագույն քանակի և ընդհանուր գումարի անկանխիկ գնումներ կատարած ընտանիքները հնարավորություն են ստանալու մասնակցելու Բանկի կողմից սահմանված պարգևների խաղարկությանը»,-ասացին Բանկում:
Ակցիայի ընթացքում 200000 դրամ և ավելի ընդհանուր գումարի, 10 և ավելի անկանխիկ գործարք կատարած ընտանիքների միջև վիճակահանությամբ կխաղարկվեն երկու հոգու համար Դուբայ ուղևորության տոմս, իրային և դրամական պարգևներ:
Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ: