Մաքսիմ Մանուկյան. Արագությունն իմ առավելությունն է և ամենաուժեղ կողմը
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն այսօր հանդիել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից։
Աշխարհի չեմպիոնը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերեբերել են ըմբիշի կարիերայի, նրա ուժեղ ու թույլ կողմերին, չեմպիոնական հաղթանակին և, ինչն է կարևորում կնոջ մեջ ։
. Դեռ մանկուց ոչ ոք ինձ չէր կարողանում հաղթեր «գյուլաշ» ասվածի ժամանակ: Սկզբից եղբայրս ընդունվեց ըմբշամարտի մարզադպրոց: Մի քանի օր հետո ես գնացի, հաղթեցի բոլորին ու հասկացա, որ ըմբշամարտն իմն է: Այդ ժամանակվանից միշտ ցանկացել եմ զբաղվել ըմբշամարտով ու դառնալ աշխարհի չեմպիոն:
. Այլ մասնագիտությունների մասին չեմ մտածել: Կարծում եմ՝ եթե ուրիշ մարզաձևով էլ զբաղվեի՝ արդյունքի կհասնեի:
. Արագությունն իմ առավելությունն է և ամենաուժեղ կողմը:
. Մարդու կարևորագույն արժեքը մարդ մնալն է:
. Ոչ մի մարզիկի համար պարտությունը հեշտ ընդունելի չէ: Եղել են պահեր, երբ պարտությունից հետո մտածել եմ, որ այլևս չեմ շարունակելու: Սթափվելուց հետո հասկացել եմ, որ չշարունակել պարզապես չեմ կարող: Առանց պարտության հաղթանակներ չեն լինում:
. Աշխարհի առաջնությունում հաղթանակս նվիրել եմ հայրիկիս:
. Ըմբշամարտն իմ ապրելակերպն է:
. Կնոջ մեջ կարևորում եմ պարզությունը, ճշմարտախոսությունը….
. Աշխատում եմ կյանքում բացասականը չնկատել: Առանց այն էլ դրանք շատ են:
. Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ինչ-որ տխրություն կար: Չէի պատկերացնում, որ հեշտությամբ հաղթեցի: Հետո սթափվեցի, հասկացա՝ ինչ բարդ ճանապարհ եմ անցել՝ այդ կոչմանը հասնելու համար: Չեմպիոնության մասին երազել եմ 15-20 տարի:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահն ընդունել է աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին
- Մաքսիմ Մանուկյան. Այս նվաճումն ինձ համար երազանքի իրականացում էր
- Եվս մեկ Աշխարհի չեմպիոն՝ ըմբիշ Մաքսիմ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան