Վիետնամում ջրհեղեղից զոհերի թիվն ավելացել է
Վիետնամում ուժգին ջրհեղեղների զոհ է դարձել 54 մարդ։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով VnExpress-ը։
Նշվում է, որ ևս 39 մարդ անհետ կորած է համարվում։
Թերթի տվյալներով՝ ջրհեղեղներից ամենաշատը տուժել է երկրի հյուսիսում գտնվող Հոաբին նահանգը։ Այնտեղ զոհվել է 17 մարդ, 9-ը հոգի վնասվածք են ստացել, 15-ն էլ անհետ կորած է համարվում։ Նահանգում արտակարգ դրություն է հայտարարված։
Նախօրեին հաղորդվել էր շուրջ հազար մարդու տարհանման մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում