Սամվել Կարապետյանը գնում է «Հայփոստ»-ը. «Ժամանակ»
Երեկ կառավարության նիստում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ երկարացվում է ՀՀ կառավարության կողմից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին հանձնված «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման ժամկետը։ Այդ ժամկետի ավարտից հետո «Հայփոստ» ՓԲԸ-ն կմասնավորեցվի, այն ընդգրկված է պետության գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մեջ։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հայփոստ»-ի սեփականատերը որոշված է՝ «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյան. սա կդառնա նրա հայաստանյան հերթական, բայց հաստատապես ոչ վերջին ձեռքբերումը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները