Ֆուտզալ. «Լեո»-ն պարտությամբ մեկնարկեց ՈւԵՖԱ-ի գավաթում
Հոկտեմբերի 12-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի առաջին տուրը: Հայաստանի չեմպիոն «Լեո»-ն հանդիպել է տեղի «Նացիոնալ»-ի հետ և զիջել 1:4 հաշվով:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը հաղթում էին 3:0 հաշվով: «Լեո»-ի կազմում երկրորդ խաղակեսի սկզբում միակ գոլի հեղինակ դարձել է Գարեգին Մաշումյանը:
5-րդ խմբի մյուս խաղում «Լիբուրն»-ը (Կոսովո) հաղթել է ֆրանսիական «Գարժ Ջիբսոն»-ին 6:4 հաշվով:
Այսօր կխաղան «Լեո»-«Գարժ Ջիբսոն» և «Նացիոնալ»-«Լիբուրն» թիմերը: