«Ադրբեջանցիները գողության փորձ են արել հայկական տաղավարից». ՀՀ մշակույթի փոխնախարար
Ֆրանկֆուրտում շարունակվում է գրքի աշխարհում ամենամեծ տոնավաճառը, որին մասնակցում է նաև Հայաստանը: Տոնավաճառի ընթացքում ադրբեջանցիների գողության փորձ են արել հայկական տաղավարից: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 12-ին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում Հայաստանի տաղավար է մտնում երկու ադրբեջանցի, վերցնում գրադարակին ծալված վիճակում դրված Հայաստանի և Արցախի մի քանի քարտեզ և Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տանում դրանք իրենց հետ:
Մերոնք կարգի հրավիրելու պահանջով հետևում են այս երկուսին մինչև Ադրբեջանի տաղավար, և ես իրենց տաղավարում արդեն ուժով ետ եմ վերցնում քարտեզներն ու վերադառնում: Անմիջապես տաղավար եմ կանչում ցուցահանդեսի անվտանգությանը և ոստիկանությանը, նաև ցուցահանդեսի փոխտնօրեն Թոբիաս Վոսին և այլ պատասխանատուների: Ոստիկանությունն այս ամենն արձանագրում է և խոստանում միջոցներ ձեռնարկել: Ցուցահանդեսի ղեկավարությունից պահանջել եմ մի սեղանի շուրջ նստեցնել իրենց տաղավարի պատասխանատուի հետ և դեռ սպասում եմ:
Այս ամենը լրատվամիջոցների կողմից տեսագրված է (թեև ամեն կերպ փորձում էին խանգարել նկարահանելուն), և մենք կփորձենք այն առաջիկայում հրապարակել:
Այսօր արդեն իրենց լրատվամիջոցներում տեսնում եմ, որ իբրև թե իրենք մտել են ինչ-որ «սեպարատիստների» տաղավար և պատռել քարտեզներ: Ծանոթ ձեռագիր է: Փաստորեն այս ամենն արվում էր իրենց մամուլի համար:
Եվ սա արվում է մի երկրի կողմից, որի տաղավարում քաղաքականությունն ու քարոզչությունը գերակշռում է գրականությանն ու մշակույթին (տես մի քանի օրինակ կցված նկարներում)»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին