Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի խստացմանը միտված ՀՀ դատախազության նախաձեռնությունների միջանկյալ արդյունքները
Գլխավոր դատախազի նախաձեռնության հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել է «Պետական անտառների օգտագործման՝ անտառահատման և անտառային տոմսերի ձևերը և տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2012թ. սեպտեմբերի 5-ի հրամանի հավելվածում դատախազության նկատառումների ու առաջարկությունների հիման վրա լրացումներ կատարելու հարցը:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ բնապահպանության նախարարին և ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազի գրությունները ևս կոնկրետ քայլեր են հաջորդել: Մասնավորապես մշակվել ու շրջանառության մեջ է դրվել ապօրինի ծառահատումների կանխարգելման ու տեղափոխման դեմ ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող համատեղ միջոցառումների պլան, որում տեղ են գտել նաև ՀՀ գլխավոր դատախազի շեշտադրած ուղղություններով ձեռնարկվելիք միջոցառումները:
Այդ պլանը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններ՝ դրանով նախատեսված միջոցառումների իրականացումն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու համար:
ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված վերլուծության արդյունքում քրեական հետապնդման մարմինների կողմից ձևավորվել է միասնական իրավական դիրքորոշում առ այն, որ ապօրինի ծառահատմամբ որպես շրջակա միջավայրին պատճառված վնաս պետք է գնահատել բուսական աշխարհին պատճառված վնասի սակագների բազմապատիկներով հաշվարկվող` հատուցման ենթակա արժեքը:
Բացի դրանից, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից վեր են հանվել անտառների և անտառային հողերի օգտագործման, ապօրինի ծառահատման հետևանքով բնությանը պատճառված վնասի արձանագրման և հաշվարկման վերաբերյալ հարաբերությունները կարգավորող, համապատասխան պատասխանատվություն նախատեսող իրավական ակտերը: Մշակվել է առաջարկությունների փաթեթ՝ ուղղված այդ իրավական ակտերում առկա էական հակասությունները և անհստակությունները շտկելուն:
ՀՀ դատախազության նախաձեռնությունների միջանկյալ արդյունքները մանրամասն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը խստացնում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը
- Վարչապետ. Ապօրինի անտառահատումների նկատմամբ լինելու ենք չափազանց կոշտ
- Վրաստանը կխստացնի անտառահատումների վերահսկողությունը
- Ինչքան ՊՈԱԿ-ներին շատ կրճատենք, այնքան անտառահատումները կպակասեն. Գյուղնախարար
- Անտառահատումները ջարդում են միայն գյուղացու գլխին. բնապահպաններ
- Անտառահատումների ծավալն ավելացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան