Եկեղեցին ու Գիտության պետական կոմիտեն այս տարի առաջին անգամ համագործակցել են
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն առաջին անգամ Հայ Առաքելական եկեղեցու հետ համատեղ գիտական ծրագրեր է իրականացրել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ ամփոփելով վերջին մեկ տարվա գործունեությունը:
«Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հետ համագործակցության շրջանակներում հայտարարված մրցույթին ներկայացվել է 12 հայտ, սակայն ֆինանսավորվել են 6-ը: Թեմաներն ընդհանրապես եկեղեցու հետ կապ չունեն, գիտական աշխատությունները վերաբերել են հայ ժողովրդի ունեցած դերակատարությանը, ներդրմանը Ռուսաստանի մշակույթի, գիտության, արվեստի ոլորտներում։
Այս գիտական ծրագրերի իրականացման համար յուրաքանչյուր կողմից՝ կոմիտեի և եկեղեցու, 150 հազարական դոլար է հատկացվել։
Վերջին տարվա համագործակցություններից Սամվել Հարությունյանն առանձնացրեց Հիմնարար հետազոտությունների բելառուսական հիմնադրամի հետ համատեղ մրցույթը՝ 57 հայտով, որից ֆինանասավորվել է 19-ը։
«Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ ևս համատեղ մրցույթ է իրականացվել, ֆինանսավորվել է մեկ հայտ։ Ներկայումս նոր մրցույթ է հայտարարվել»,- հավելեց Գիտության պետական կոմիտեի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան