Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան С-400-ի հետ խնդիրներ չունի
Ռուսաստանից Թուրքիայի կողմից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չկան: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«С-400 համակարգերի հետ կապված որևէ խնդիր չկա: Առաջին փուլում համատեղ արտադրություն չի նախատեսվում: Հույս ունենք, որ երկրորդ փուլում կսկսվի»,-ասել է նա:
Էրդողանը նշել է, որ չի մտածում բանակցությունները С-400-ով ավարտելու մասին. «Մենք բանակցություններ ենք ունեցել նաև С-500-ի մասին»:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չովուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գործարքից, եթե չհասնեն համատեղ արտադրության մասին համաձայնության:
Հարակից հրապարակումներ`
- Սթոլթենբերգը մեկնաբանել է Ռուսաստանից C-400 գնելու Թուրքիայի քայլը
- Էրդողանի խոսնակը հայտնել է ռուսական C-400-ի մատակարարման պայմանավորվածության մասին
- Էրդողանը հայտարարել է C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին