ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ - ԵՄ համաձայնագիրը
ՀՀ արտգործնախարարությունը տարածել է ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ոչ պաշտոնական թարգմանությունը:
«ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԵՄ-Հայաստան համատեղ ԵՀՔ գործողությունների ծրագրի, այդ թվում՝ դրա ներածական դրույթների նշանակությունը, և Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերություններն ամրապնդելու և բարեփոխում ու մոտարկում իրականացնելու հարցում գործընկերության առաջնահերթությունների կարևորությունը, այսուհետ՝ Հայաստանի Հանրապետությունում առաջ գնացող գործընթաց՝ այդպիսով նպաստելով քաղաքական և տնտեսական ընդլայնված համագործակցությանը.
ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ հետագայում ամրապնդել հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների, այդ թվում՝ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների, ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության և արդյունավետ կառավարման նկատմամբ հարգանքը.
ՀԱՍՏԱՏԵԼՈՎ, որ ժողովրդավարության և առևտրային տնտեսության ամրապնդմանն ուղղված ներքին բերափոխումները՝ մի կողմից, և հակամարտությունների կայուն կարգավորումը՝ մյուս կողմից, փոխկապակցված են: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում կայուն ժողովրդավարական բարեփոխումը կնպաստի ամբողջ տարածաշրջանում վստահության և կայունության մթնոլորտ ստեղծելուն.
ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ հետագայում խթանել Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացումը, օրինակ, քաղաքացիական հասարակության, ինստիտուցիոնալ կառուցման, պետական կառավարման և քաղաքացիական ծառայության բարեփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև ընդլայնված առևտրային ու տնտեսական համագործակցության, այդ թվում՝ հարկային ոլորտում արդյունավետ կառավարման, աղքատության նվազեցման և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտների լայն շրջանակում, այդ թվում՝ արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում լայնածավալ համագործակցության միջոցով.
ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ լիարժեք իրականացնել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Միավորված ազգերի կազմակերպության 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, 1950 թվականի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի (ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտ) նպատակները, սկզբունքները և դրույթները...», նշված է պայմանագրի մեջ։
Պայմանագիրն ամբողջությամբ հասանելի է հղումով։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը բրյուսելյան գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից կարող է լինել. Նալբանդյան
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման աշախատանքներն իրենց հետագծով են շարժվում. Պյոտր Սվիտալսկի
- Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին կստորագրվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան