Հայաստանի Մ 19 տ. աղջիկների հավաքականի մրցակիցներից է նաև Թուրքիան
Հոկտեմբերի 18-24-ը Հունգարիայում կկայանա մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի 10-րդ խմբի մրցաշարը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Հունգարիայի, Շոտլանդիայի և Թուրքիայի հավաքականները: Հոկտեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը կմրցի Շոտլանդիայի, հոկտեմբերի 21-ին՝ Թուրքիայի, հոկտեմբերի 24-ին Հունգարիայի հավաքականների հետ:
Պատրաստվելով այդ մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականը հոկտեմբերի 14-16-ը կանցկացնի նախապատրաստական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Թիմը Հունգարիա կմեկնի հոկտեմբերի 17-ի առավոտյան: Հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 20 ֆուտբոլիստուհիների.
Դարպասապահներ
Մարիամ Ցոլակյան «Տրիբունա» (Գյումրի)
Լենա Անդրիասյան «Երևան-Լ.Հ.»
Պաշտպաններ
Նորա Եղյան «Երևան-Լ.Հ.»
Նելլի Խալաթյան «Երևան-Լ.Հ.»
Մարիա Սախինովա «Երևան-Լ.Հ.»
Անի Կարապետյան «Երևան-Լ.Հ.»
Կարինե Խաչատրյան «Երևան-Լ.Հ.»
Անյուտա Գալստյան «Արթիկ ՖԴ»
Լիանա Ղազարյան «Տրիբունա» (Գյումրի)
Կիսապաշտպաններ
Գայանե Սարդարյան «Երևան-Լ.Հ.»
Լուիզա Ղազարյան «Երևան-Լ.Հ.»
Պայծառ Ասատրյան «Երևան-Լ.Հ.»
Կարինե Սանոսյան «Երևան-Լ.Հ.»
Հեղինե Չոփիկյան «Երևան-Լ.Հ.»
Էմմա Բաբոյան «Արթիկ ՖԴ»
Հարձակվողներ
Գայանե Անտոնյան «Երևան-Լ.Հ.»
Սաթենիկ Հովհաննիսյան «Տրիբունա» (Գյումրի)
Աննա Դալաքյան «Տրիբունա» (Գյումրի)
Գյուլնարա Սահակյան «Տրիբունա» (Գյումրի)
Ռիտա Մարի Գրիգորյան «ՖԱ Լոս-Անջելես» (ԱՄՆ)
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան