Նվազագույն սպառողական զամբյուղ. ինչպե՞ս ապրել
2017 թվականի երկրորդ եռամսյակում մեր հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, միջին ընթացիկ գներով կազմել է 51 հազար 200 դրամ՝ ամսական կտրվածքով, որից 28 հազար 933.5 դրամը պարենային զամբյուղի ամսական արժեքն է:
Ըստ հաշվարկների՝ յուրաքանչյուր օր մարդ պետք է ստանա առնվազն 100 գրամ միս կամ ձուկ, 50 գրամ կաթնամթերք, 1 ձու, 200 գրամ հացամթերք, 200 գրամ բանջարեղեն, 300 գրամ միրգ, 200 գրամ թեյ, սուրճ կամ հյութ և որոշ այլ կարևոր սննդամթերք:
Սակայն եթե հաշվի առնենք, որ մեր երկրում կենսաթոշակի միջին չափը կազմում է 40 հազար 396.9 հազար դրամ, ապա միջին կենսաթոշակը ընդգրկում է դրա միայն 75 տոկոսը, իսկ նվազագույն կենսաթոշակով ապրող մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել, էլ չենք խոսում կոմունալ ծախսերի, երբեմն հագուստի, դեղորայքի մասին:
Ինչ վերաբերում է նվազագույնն աշխավարձին, ապա մեր երկրում այն կազմում է 55 հազար դրամ: Այժմ փորձենք հասկանալ, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները:
Ներկայացնում ենք մեկ օրվա սպառողական զամբյուղի ծավալը, որի արդյունքում և կստանանք ամսական սպառողական զամբյուղի իրական պատկերը:
Մեկ օրվա սնունդ.
մսամթերք-100 գր-270 դրամ
ձու-2 հատ-130 դրամ
կաթնամթերք-50 գր (ներառյալ կարագ)-100 դրամ
հացամթերք-200 գրամ-40-50 դրամ
միրգ-300 գր-400 դրամ
բանջարեղեն-200 գր-300 դրամ
թեյ, հյութ, սուրճ-200 գրամ-100 դրամ
այլ (աղ, պղպեղ, ջուր)-10 դրամ
Արդյունքում ստանում ենք 1360 դրամ, իսկ ամսական կտրվածքով 40800 դրամ: Այսինքն՝ օրական պարենային մթերքների համար մեկ մարդուն անհրաժեշտ է մոտ 1000-1200 դրամ, իսկ այլ պարագաներն էլ հաշվարկած՝ մոտ 1800 դրամ, ամսական կտրվածքով՝ 54 հազար դրամ: Եթե հաշվի առնենք պարենային և ոչ պարենային ապրանքների գների անընդհատ աճը, ակնհայտ է, որ նշված գումարի սահմաններում նույնիսկ միջին եկամուտ ունեցող անձը դժվար թե կարողանա պատշաճ գոյատևել:
Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանում թանկացել են մսամթերքի և կաթնամթերքի գները: Այսօր 1 կգ տավարի միսը սուպերմարկետներում վաճառվում է 2650-2780 դրամով, մինչդեռ օգոսոտոսին մայրաքաղաքում տավարի մսի 1 կիլոգրամի միջին գինը՝ մոտ 2200-2400 դրամ էր: Ինչ վերաբերում է կարագին գնին, ապա այսօր այն վաճառվում է 4200 դրամով, իսկ օգոստոսին 1 կգ կարագն արժեր 2800 դրամով:
Հարակից հրապարակումներ`
- Եզդիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել
- Յուղոտ բիզնեսի ստվերում
- Մսի թանկացման պատճառները մեկնաբանում են մասնագետները
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան