«Զվարթնոց»-ում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգ-երեկո
Հոկտեմբերի 19-իՆ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգ-երեկոն:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, համերգ-երեկոյին մասնակցելու է Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, մենակատարներ` Իրինա Զաքյան (սոպրանո), Հենրիետա Հարությունովա (սոպրանո), Քրիստինե Սահակյան (մեցո սոպրանո), Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր):
Հիշեցնենք, որ «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգներ արդեն տեղի են ունեցել Վանաձորում, Արթիկում: Համերգային երեկոներին հնչել են Իսահակյանի և Չարենցի բանաստեղծությունների հիման վրա Մանսուրյանի ստեղծած երգերը:
Հարակից հրապարակումներ`
- Արթիկի մշակույթի կենտրոնն այսուհետ կրում է Տիգրան Մանսուրյանի անունը
- Ցավից պետք է ազատվել. Տիգրան Մանսուրյան
- Մեր խնդիրը ոչ թե լեզուն պետականությունից վտարելն է, այլ տեր կանգնելը. Մանսուրյան
- Արթիկից Սայաթ-Նովա դուրս չեկավ, այլ դուրս եկավ Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյան. Հուզվելու պահերն այնքան շատ էին
- «Եղիցի լույս» մրցանակն այս տարի շնորհվել է Տիգրան Մանսուրյանին, ով իր մեջ կրում է հոգևորը, լուսավորն ու հանճարը
- «Իմ բանաստեղծը, ուսուցիչը Եղիշե Չարենցն է». Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյան. Երբեմն աշխատանքի, ստեղծագործության առեղծվածներն անլուծելի են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան