Խոսրովի արգելոցի հրդեհը միտումնավոր չի եղել, եղել է անփութության արդյունք. Դավիթ Տոնոյան
«Հանրապետությունում վերջին ամիսներին տեղի ունացած հրդեհների պատճառած վնասների գնահատման փուլն ընթացքում է: Աշխատում է ԱՄՆ փորձագիտական խումբ՝ վերականգնողական ծրագերի իրականացման ուղղությամբ: Իսկ արդեն գնահատման խումբը Հայաստան կժամանի նոյեմբերին»,-այսօր՝ «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարն ընդգծեց, որ ռիսկերի նվազեցման առումով ինքն ավելի շատ կկոնկրետանար հրդեհների կանխարգելման աշխատանքների վրա:
Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի աշխատանքներին՝ նախարարը շեշտեց, որ հակառակ Ադրբեջանի սադրիչ հայտարարությունների՝ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկն աշխատում է լիովին անվտանգ: Դա են փաստում միջազգային մի շարք կազմակերպություններ: Ադրբեջանի վերաբերմունքը Դավիթ Տոնոյանը որակեց «խանդ»:
Լրագրողների հետ զրույցում էլ նախարարը կրկին հավաստիացրեց, որ Խոսրովի արգելոցի հրդեհը դիտավորության կամ չարակամության արդյունք չէ, այլ զուտ անփութության հետևանք:
«Դուք երևի լսել եք, որ նախաքննական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել որոշ պատասխանատուների: Հրդեհը միտումնավոր չի եղել, ես ինքդ համոզված եմ, որ դա եղել է անփութության արդյունք: Հնարավոր է՝ եղել է հրդեհաշիջման ոչ արհեստավարժ մոտեցում: Դա բերել է այլ վայրերում հրդեհի բռնկման, ինչին նպաստել է նաև երեկոյան ժամերի ուժեղ քամին: Անփութություն եղել է որոշ անձանց կողմից, նրանց ոչ արհեստավարժ լինելը կհիմնավորվի նախաքննության արդյունքում»,- ասաց Դավիթ Տոնոյնաը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ կարծիք ունի էկոլոգիական նորմերի խախտմամբ Մոնումենտում կառուցված առանձնատների մասին: Ի պատասխան՝ ԱԻ նախարարը նշեց, որ չգիտի՝ որ պաշտոնյան (այդ թվում՝ ՀՀ վարչապետը) այնտեղ ինչ առանձնատուն ունի, սակայն շեշտեց՝ հատկապես մամուլի կողմից նմանօրինակ երևույթների նկատմամբ պետք է անհանդուրժող վերաբերմունք ձևավորվի:
«Չեմ կարծում, որ կոնկրետ ինչ-որ վայրում կա ռիսկայնություն և շինարարություն է շարունակվում: Ինչ վերաբերում է դպրոցների հարևանությամբ կառուցված բարձրահարկերին, ապա վտանգի լրացուցիչ գնահատման խնդիր կա»,- ասաց նա:
Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերին՝ Դավիթ Տոնոյանը այդպիսիք չբացառեց. «Ինչպես կարող է մի ոլորտում, որտեղ ֆինասական մեծ հոսքեր կան, կոռուպցիա չլինի: Իսկ ով է ասում, որ չկա: Ինձ ոչ մի բան չի կաշկանդում բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրների մասին: Իմ մեխանիզմների արդյունքում կառուցապատումների շատ թույատրություններ մերժվել են»:
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեն դեռևս չի պարզել Խոսրովի անտառի հրդեհի իրական պատճառները. «Ժողովուրդ»
- Խոսրովի անտառում ֆաունայի ներկայացուցիչները վերադառնում են բնականոն ապրելաձևի. ԲՆ
- ԲՆ. Խոսրովի հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ
- «Խոսրովի անտառ»-ը վերականգնվում է աղետալի հրդեհից հետո
- Խոսրովի աղետալի հրդեհից հետո ԱՄՆ դեսպանությունը ՀՀ կառավարության և ժողովրդի կողքին է. Միլզ
- Ամերիկյան կողմը պատրաստակամ է օգնել վերացնելու Խոսրովի անտառի հրդեհի հետևանքերը
- Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են
- «Խոսրովի անտառ»-ի տնօրեն. Կորուստները անգնահատելի են
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան