Հայաստանում գորգերի արտադրությունը նվազել է
2017 թվականի հունվար-օգոսոտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 21 տոկոսով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2016թ-ի հունվար-օգոսոտսին հանրապետությունում արտադրվել է 15.4 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 9.1 տոննա:
Ինչ վերաբերում է բամբակյա գործվածքների արտադրությանը, ապա այս տարվա ութ ամիսներին արտադրության ծավալներն ավելացել են 2 անգամ:
Մասնավորապես, 2017թ-ի հունվար-օգոստոսին արտադրվել է 3.2 տոննա բամբակյա գործվածք, իսկ 2016թ-ի նույն ժամանակահատվածում՝ 1.6 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան