Կալիֆորնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Կալիֆորնիայի նահանգապետը հեպատիտ A-ի համաճարակի պատճառով նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Սա թույլ կտա Կալիֆորնիայի առողջապահության վարչությանը անմիջապես արտադրողից պատվաստանյութ գնել և այն փոխանցել տուժած շրջաններին։ Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կալիֆորնիայում սկսվել է ԱՄՆ-ում վերջին 22 տարվա ընթացքում հեպատիտ A-ի խոշորագույն համաճարակը։ Հիվանդացության ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են անօթևանների և թմրամոլների շրջանում։
Ըստ Առողջապահության համաշխարհային կամզակերպության՝ հեպատիտ A-ն լյարդի վիրուսային հիվանդություն է, որը կարող է ինչպես թեթև, այնպես էլ ծանր ընթացք ունենալ։ Այն փոխանցվում է վարակված մարդու հետ շփվելու, ինչպես նաև կեղտոտ ջուր կամ սննդամթերք օգտագործելու հետևանքով․