«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ընդլայնում է աշխարհագրությունը
«Startup Armenia» հիմնադրամը պատրաստվում է ընդլայնել «Sevan Startup Summit»-ի աշխարհագրությունը։ Նախատեսվում է սամմիթը կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում՝ ծովափնյա շրջաններում, ինչով պայմանավորված Հայաստանից դուրս անցկացվելիք միջոցառումները կունենան «Seaside Startup Summit» անվանումը։
«Startup Armenia»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, «RAK Incubation and accelerator» կազմակերպության հիմնադիր տնօրեն Հիշամ Մ. Հ. Սաֆադին, և Ռաս ալ-Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտը, ի դեմս շեյխ Մոհամեդ բին Քայեդ Ալ Քասիմի և Աբդուլռահման Ալ-Շայեբ Ալ-Նաքբիի ստորագրել են փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։
Կազմակերպիչները մանրամասնում են, որ նշված հուշագրով կողմերը պայմանավորվում են աջակցել միմյանց ՀՀ-ում և Արաբական Միացյալ Էմիրություններում ստարտափ էկոհամակարգի կայացմանն ու զարգացմանն ուղղված գործունեությունում։ Հատկանշական է, որ հուշագիրը ստորագրվել է նմանատիպ համագործակցության արդյունք հանդիսացող «Startup Weekend RAK» միջոցառման ընթացքում, որի գործընկերերի թվում է նաև «Startup Armenia» հիմնադրամը։
Կողմերը նախատեսում են «Seaside Startup Summit»-ը կազմակերպել Արաբական Միացյալ Էմիրություններում արդեն 2018թ-ի սկզբին և պլանավորում են Միացյալ Էմիրությունները դարձնել սամիթի մշտական անցկացման վայրերից մեկը։
Ինչպես նշել է «Startup Armenia»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը.
«Sevan Startup Summit»-ի միջազգային հարթակ դուրս գալը ոչ միան «Startup Armenia»-ի և մեր գործընկերների ձեռքբերումն է, այլ նաև ողջ հայկական ստարափ էկոհամակարգի միջազգայնացմանն ուղղված կարևոր քայլ է։ Մյուս տարի մենք պաստրաստվում ենք սամմիթն անցկացնել մի շարք այլ երկրներում և հուսով ենք, որ այդ միջոցառումները մեծապես կնպաստեն հայկական ստարտափ էկոհամարգի և ԱՄԷ-ի ու մյուս երկրների ստարտափ համակարգերի հետ առավել սերտ համագործակցությանը»:
«Sevan Startup Summit»-ն առաջին անգամ անցկացվել է 2016թ․ ամռանը՝ Սևանի ափին։ Սամմիթը իրավմամբ դարձավ հայկական ստարտափ էկոհամակարգի կարևորագույն միջոցառումներից մեկը։ Արդեն 2017թ. «Sevan Startup Summit 2017»-ի շրջանակները զգալիորեն ընդլայնվեցին։ Հայաստանից և աշխարհի 23 երկրներից սամմիթ այցելեցին ավելի քան 2000 մասնակիցներ և հյուրեր։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցեց 50,000 ԱՄՆ դոլարը, իսկ սամմիթի կազմակերպման և անցկացման համար ծախսվել է ավելի քան 250,000 ԱՄՆ դոլար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում