Վանաձորի աղջիկների թիմն առաջին անգամ դարձավ չեմպիոն
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մարզասրահում կայացել է հոկտեմբերի 9-ին մեկնարկած ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով աղջիկների ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ փուլը:
Հաղթողի գավաթի համար մրցում էին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի (ՎՊՀ) աղջիկների թիմերը:
Խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանի հաղորդմամբ, թեժ պայքարից հետո 2-1 հաշվով հաղթող է ճանաչվել ՎՊՀ-ի թիմը, իսկ ՀՊՄՀ-ն համապատասխանաբար զբաղեցրել է երկրորդ տեղը, բրոնզե մեդալները բաժին են հասել Սլավոնական համալսարանի աղջիկներին։
Առաջնությանը մասնակցում էին 5 բուհերի թիմեր՝ ՎՊՀ, ՀԱԱՀ, ՀՌՀ, ՀԱՊՀ և ՀՊՄՀ (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Խաղի ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
Խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը։ ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերն իրականացվել են ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում: