Ընկուզենին թափ տալու օրը. Տիգրան Աբգարյան 21
Հոկտեմբերի 14-ին՝ ապրիլյան պատերազմի անմահ հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի ծննդյան օրը, Գյումրիում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ: Դրանցից խորհրդանշականը այն էր, որ Տիգրանի պապի տնկած ընկուզենին թափ տվեցին, որպեսզի պտուղները հասնեն բոլորին:
Հարազատների խոսքերով՝ Տիգրանի ծնունդը ամեն անգամ նշել են ընկուզենին թափ տալով ու պտուղները հավաքելով։ Այդ ավանդույթի հիմքը Տիգրանի պապիկն է դրել: «Պապն ասում էր՝ հենց ծնունդդ գա, թափ կտանք, ու Տիգրանի մոտ տպավորվել էր, որ հոկտեմբերի 14-ը ընկուզենու թափ տալու օրն է»,- ասում է Տիգրանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը:
Աբգարյաններն այդ ավանդույթը այսօր էլ պահում են և շարունակելու են պահել:
Գյումրեցիներն ապրիլյան պատերազմի հերոսի ծննդյան օրն այցելեցին Պանթեոն, ծաղիկներ դրեցին ու գլուխ խոնարհեցին ապրիլյանում զոհված գյումրեցի հայորդիների շիրիմներին։
Տիգրանենց տան բակում էլ, որտեղ նրա հիշատակը հավերժացնող հուշահամալիր է կառուցված, դպրոցականները վառվող մոմեր ու ծաղիկներ դրեցին։
Տանկիստին նվիրված միջոցառումներին մասնակցում էր նաև հերոսի անունը կրող փոքրիկ Տիգրանը, որը ծնվել է 2016 թվականի ապրիլի 10-ին: Ի պատիվ գյումրեցի հերոսի՝ փոքրիկի անունը Տիգրան են դրել: Այսօր Տիգրանների ընտանիքները բարեկամական ջերմ հարաբերությունների մեջ են: Տիգրան Աբգարյանին նվիրված ցանկացած միջոցառմանը մասնակցում է նաև փորքիկ Տիգրանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին