Հայաստանում ադամանդի և ոսկերչական իրերի արտադրությունն աճում է
Հայաստանում աճել են ադամանդի և ոսկերչական իրերի արտադրության ծավալները:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 118 հազար 958 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 62.1 տոկոսով:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2016 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 73 հազար 392 կարատ ադամանդ:
Նշենք, որ Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:
Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 1 489.9 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2016 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 3 անգամ ավելի է: 2016թ-ի հունվար-օգոստոսին արտադրվել է 500.4 կգ ոսկերչական արտադրանք: