Հայաստանում պղնձի, մոլիբդենի, պողպատյա խողովակների արտադրությունն աճել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 280.1
հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.8%-ով։
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, ցինկի խտանյութի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-օգոստոսին աճել են 21.6%-ով և կազմել 6 341.0 տոննա, մոլիբդենի խտանյութի արտադրությունը՝ 5.8%-ով (7 453.0 տոննա), ֆեռոմոլիբդենինը՝ 15.2%-ով (4 487.0 տոննա):
Հունվար-օգոստոսին ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալները 2016 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.5%-ով՝ կազմելով 21 831.0 տոննա, իսկ ալյումինե գլանվածքինի արտադրությունն ավելացել է 149.3 անգամ՝ կազմելով 448 տոննա:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվարին 55%-ով աճել է նաև պողպատյա խողովակների արտադրությունը և կազմել 6 727.0 տոննա:
Նշենք նաև, որ այս տարվա ութ ամիսներին 2.7 տոկոսով նվազել է կոնվերտորային պղնձի արտադրության ծավալը և կազմել 7 855.0 տոննա։