«Ինվետեքս 2017» ցուցահանդեսում ադրբեջանցիները փորձել են խոչընդոտել Արցախի տաղավարի աշխատանքները
Հոկտեմբերի 12-14-ը Արցախի Հնրապտետությունը ներկայացված էր ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող «Ինվետեքս 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում։
Արցախի էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ, Արցախը՝ որպես զբոսաշրջային ուղղություն հետաքրքրություն է առաջացրել տուրիզմի ոլորտի մասնագետների և ցուցահանդեսի այցելուների մոտ։ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակիցների կողմից տարվել են արդյունավետ աշխատանքներ՝ ուղղված տեղում Արցախի զբոսաշրջային ներուժի մասին տեղեկացվածության բարձրացմանը։ Մասնավորապես՝ բաժանվել է մեծ քանակությամբ զբոսաշրջային գրականություն, տեսահոլովակներով սկավառկներ, քարտեզներ, բացի այդ՝ ցուցահանդեսի մասնակիցներին ներկայացվում էին Արցախ այցելելու և շրջաայություններ կազմակերպելու հնարավորությունները։
Ցուցահանդեսի ընթացքում տեղ են գտել նաև ադրբեջանցիների սադրանքները։ Այսպես, ցուցահանդեսի ողջ ընթացքում տարբեր խողովակներով Ադրբեջանի Հանրապետության մի շարք պաշտոնական անձինք, համայնքի ներկակացուցիչներ փորձում էին ճնշում գործադրել ցուցահանդեսի կազմակերպիչների վրա՝ ԱՀ պատվիրակության աշխատանքները դադարեցնելու պահանջով։ Հասկանալով, որ իրենց ջանքերը ապարդյուն են՝ ցուցահանդեսի վերջին օրը մի խումբ ադրբեջանցիներ փորձել են տեղում խոչընդոտել Արցախի տաղավարի աշխատանքները՝ լարվածություն ստեղծելով տաղավարի շուրջ։ Սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվեց կասեցնել նաև այդ սադրանքը և ցուցահանդեսի անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ադրբեջանցիները դուրս են հանվել ցուցահանդեսի տարածքից։
ԱՀ տաղավարի պատասխանատուներից Արտակ Գրիգորյանը նշել է, որ պատվիրակությունը մինչև վերջին րոպեն առանց որևէ խափանումների կամ խոչընդոտների մասնակցել է ցուցահանդեսին:
Ցուցահանդեսում Արցախի տաղավարի աշխատանքները կազմակերպվել էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում