Մամ, ես ամեն ինչի տակից դուրս կգամ, ես շուտ հանձնվողներից չեմ. Տանկիստ Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, 321-րդ տանկի անմահ հերոս, գյումրեցի Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է: Տիգրանը կդառնար 21 տարեկան:
«Կյանքով լեցուն, հումորով, տունն ուրախություն բերող»,- այսպես է որդուն բնութագրում հերոսի մայրը՝ Գոհար Աբգարյանը:
Մոր խոսքերով՝ Տիգրանը միշտ ցանկանում էր հաղթող լինել: Մանկուց աչքի է ընկել դրական կողմերով, ծառայության ժամանակ էլ՝ քաջությամբ և մարտունակությամբ։ ԼՂՀ տանկային բիաթլոնի մրցույթում էլ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Տիգրանը փոքր հասակից սիրել է մեքենա վարել: Տարիների ընթացքում հմտացել է, երազել ամենագնաց ունենալու մասին: Սպասում էր բանակից վերադառնալ, աշխատել ու երազանքի ավտոմեքենան գներ:
Մայրն ամեն օր հիշում է որդու հետ կապված ամեն մի դրվագ, հիշում՝ ինչպես էր որդին իրեն ամուր-ամուր գրկում. մինչ հիմա էլ մայրն այդ ձեռքերի ուժը զգում է. «Դեկտեմբերի 12-ին չորս օրով տուն եկավ, անակնկալ էր արել: Այդ ժամանակ էլ ամուր գրկեց ու լացեց, երևի զգաց, որ վերջին անգամ էր ….»,- Հանրային հեռուստաընկերության տվածը հարցազրույցում պատմել է տիկին Գոհարը:
Նրա խոսքերով՝ ամեն օր նայում է որդու նկարներին ու հետը խոսում. «Միշտ ասում էր՝ մամ, ես ամեն ինչի տակից դուրս կգամ, դու լավ գիտես, որ ես շուտ հանձնվողներից չեմ: Իր այդ խոսքերը ինձ հույս կտան, որ կվերադառնա»:
Այսօր բոլորն են հիշում 321-րդ տանկի անմահ հերոսներին: Ապրիլի ծավալված մարտական գործողությունների ժամանակ տանկի անձնակազմը՝ Բենիամին Եղոյանը, Տիգրան Աբգարյանը և Վլադիմիր Ալիխանյանը, երկու օր շարունակ հերոսաբար պայքարել են հակառակորդի դեմ: Հակառակորդի կողմից գրավված 9-րդ ՊՇ-ի N112 մարտական դիրքը տանկով հակագրոհելու ժամանակ, արհամարհելով հակառակորդի կողմից տարբեր ուղղություններով վարվող ինտենսիվ հրետանային կրակը, տանկիստները դուրս են եկել կրակային բնագծից, առաջ շարժվել դեպի գրոհող թշնամին, հընթացս կրակով խոցել հակառակորդի 1 տանկ և բազմաթիվ գրոհայինների: Խոցվել են հակառակորդի կողմից ու զոհվել:
Կապավոր Ալբերտ Հովհաննիսյանը շատ լավ է հիշում այդ օրը: Panorama.am-ի հետ զրույցում պատմել է ապրիլյան պատերազմի ժամանակ երեք տանկիստների սխրանքի մասին: Ալբերտի խոսքերով՝ Բենիամին Եղոյանի՝ Մոնթեի «դուխը» մյուսներին էր փոխանցվել. «Մոնթեն անընդհատ ուզում էր առաջ գնալ ու երբ հրաման ստացավ, անմիջապես գործի անցավ: Ադրբեջանական մեկ տանկ ու մարտական մեքենա խոցելուց հետո դիրքից իջան, այնքան մեծ էր ոգևորությունը, որ ուրախությունից գոռում էր՝ ասելով, թե էսպես մի երկու տանկ էլ խփեմ, ազգիս պարտքը կփակեմ: Հաջորդը օրը Մոնթեն իր տանկով նորից բարձրացավ այդ դիրքը, սկզբում նշան բռնեց, որ կրակի, բայց չկրակեց: Հակառակորդն այդ դիրքում իր դրոշն էր դրել, տանկիստներն առաջ գնացին, տանկով բարձրացան դրոշի վրա, հողին հավասարացրեցին ու հետ եկան: Երբ հարցրեցինք, թե ինչի չխփեցիր, պատասխանեց՝ դիրքին մոտիկ խաչ կար, վախեցա խաչին կկպնեմ: Հաջորդ առավոտյան Մոնթեն նորից իր անձնակազմի հետ առաջ է գնում: Իմ ընկերները հետ չեկան…Նրանց տանկի խոցվելուց հետո աննկարագրելի ցավ էի ապրում, կորցրել էինք՝ Մոնթեին, Տիկոյին ու Դիլոյին՝ Վլադիմիրին: Պատերազմը դաժան բան է»:
Նրանց զոհվելուց օրեր անց՝ ապրիլի 10-ին, Գյումրու ծննդատանը 2 կիլոգրամ 900 գրամ քաշով ծնված տղային՝ ի պատիվ գյումրեցի հերոսի՝ տանկիստ Տիգրան Աբգարյանի, անվանեցին Տիգրան:
Տիգրանը զոհվեց հայրենիքի համար, որ բազում այլ Տիգրաններ ծնվեն ու ապրեն խաղաղ ու ապահով երկրում:
Նշենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված զինծառայողներից 7-ը Գյումրիից են՝ Վլադիմիր Մելքոնյան, Մերուժան Ստեփանյան, Ալեքսան Առաքելյան, Վիկտոր Յուզիխովիչ, Հրաչ Գալստյան, Գևորգ Վարդանյան, Տիգրան Աբգարյան:
Լուսանկարները՝ Տիգրան Աբգարյանի եղբոր ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վահե Զաքարյանի ծննդյան օրն է
- Կյանքի գնով զինվորներին փրկած Հովսեփ Կիրակոսյանն այսօր կդառնար 29 տարեկան
- Լուսավոր ու բարի ժպիտով Ադամ Սահակյանի ծննդյան օրն է
- Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանն այսօր կդառնար 35 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի ծննդյան օրն է
- Քանդակագործը. Ապրիլյանում ընկած զինվորի գործը փորձում են ապրեցնել մայրն ու եղբայրը
- Ապրիլյան պատերազմում զոհված Միշա Աղաջանյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրը բացվել է նրա հիշատակը հավերժացնող հուշակոթող
- Ապրիլյան պատերազմում զոհված սերժանտ Վլադիմիր Մելքոնյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան
- Մայիսի 18-ը ապրիլյան պատերազմում զոհված Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն էր
- Բենիամին Եղոյան՝ Մոնթե. Ապրիլյան պատերազմի հերոսն այսօր կդառնար 25 տարեկան
- Արգիշտի Գաբոյան. ապրիլյան պատերազմում հերոսացած ավագ լեյտենանտն այսօր կդառնար 26 տարեկան
- Ապրիլյան պատերազմում զոհված Նոդարիկ Մարգարյանի մոր աչքի առաջ որդու կիսատ թողած ճաշն ու մի կտոր հացն է
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Սարգիս Սահակյան. ապրիլյան պատերազմում զոհված հերոսն այսօր կդառնար 22 տարեկան
- Կարեն Ներսիսյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Տիգրան Բերակչյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
- Փետրվարի 15-ը ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն էր
- «Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան
- Ապրիլյան պատերազմում հաղթեց, բայց չվերադարձավ հայրենի գյուղ. Սևակը՝ 20 տարեկան
- Հունվարի 29-ին ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան