ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի նոր գլխավոր տնօրեն
Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ –ի գլխավոր տնօրեն է ընտրվել Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար, քաղաքական գործիչ Օդրե Ազուլեն՝ փոխարինելով այդ պաշտոնից հեռացող Իրինա Բոկովային:
Քվեարկության հինգ փուլից հետո, որը սկսվել էր հոկտեմբերի 9-ից, նախօրեին հայտարարվել են արդյունքները: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, խորհրդի 58 անդամ-մասնակիցներից ընտրությունների վերջին փուլում Ազուլեի օգտին քվեարկել է 30 պետություն, իսկ նրա մրցակցի՝ կատարցի դիվանագետ, մշակույթի նախկին նախարար Համադ բեն Աբդելազիզ ալ-Քավարիի, 28:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարի հաստատումը պաշտոնին տեղի կունենա նոյեմբերի 10-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի 39-րդ Գլխավոր կոնֆերանսի ընթացքում, որին ներկա է լինելու կազմակերպություն բոլոր՝ 195 անդամ-պետությունները:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-պետությունները կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջարկել էին 9 թեկնածու, այդ թվում նաև Ադրբեջանը, որը ներկայացրել էր Փոլադ Բյուլբյուլօղլի թեկնածությունը:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հետևում է ԱՄՆ-ին
- ԱՄՆ-ն դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը փորձում է հերքել «Ադրբեջանական լվացքատան» վերաբերյալ մեղադրանքները
- ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի դեսպանը նեղսրտել է Բյուլբյուլօղլիի դեմ Հայաստանի քարոզչությունից
- Կարինե Դանիելյան. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը և Բյուլբյուլօղլու գործունեությունը միմյանց հակասում են
- Բյուլբյուլօղլուն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարի պաշտոնում կարող է մեծ վնաս հասցնել հայ ժողովրդին. Նավասարդյան
- Բյուլբյուլօղլիի առաջադրումը խարխլում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարոյական հիմքը. հայտարարություն