Թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենը ստիպում է աշխատակիցներին մասնակցել Երևանի տոնին. «Ժամանակ»
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող Կենտրոնի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանն իր աշխատակիցների համար յուրովի է պատկերացնում Երևանի տոնը։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ տնօրենը բոլոր աշխատակիցներին ստիպել է այսօր ներկա գտնվել Էրեբունի-Երևան տոնակատարությանը, ընդ որում՝ աշխատակիցներին պարտադրելով ցուցակ ստորագրել, որ բոլորն անպայման ներկա են գտնվելու Հանրապետության հրապարակում մեկնարկելիք տոնակատարությունը։
Մնում է հուսալ, որ պոլիկլինիկայի աշխատակիցները վերջնականապես չեն հիասթափվի իրենց քաղաքի տոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները