««Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի անտառհատումների դեմ ուժեղացված պայքարն այլընտրանք չունի»
«Աշխատանքներ են տարվել պարկին հարակից համայնքների բնակիչների հետ, որոնք դեռևս էական արդյունքներ չեն տալիս, բայց եթե հասարակության մոտ չձևավորվի անտառը պահպանելու առաջնայնության գիտակցումը, մյուս գործողությունները արդյունավետ չեն լինի, այդ նպատակով համայնքների բնակիչների հետ պետք է ամենօրյա աշխատանքներ տարվեն»,- Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այս մասին նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան
Նրա խոսքով՝ անընդունելի է բնակիչների մի մասի մոտ գերակայող այն մոտեցումը, որ իրենք կարող են անտառն ապօրինի հատել` սեփական եկամուտները ապահովելու նպատակով. «Նրանց աջակցում են մարդիկ, ովքեր այդ ցանկությունները օգտագործում են ապօրինի բիզնեսով սեփական եկամուտներն ստանալու համար: Առավել ևս, որ հարակից համայքների բնակիչները միշտ ապահովված են եղել թափուկով և տունը տաքացնելու խնդիր չեն ունեցել»։
«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանը տեղեկացրել է, որ այս տարի բնակիչներին է տրամադրվել 2200 մ³ թափուկ և նախատեսվում է առաջիկայում տրամադրել ևս 1900 մ³: Պարկի տնօրենը հայտնել է, որ իր ղեկավարած կառույցի պատասխանատուների կողմից պարբերաբար բացատրական աշխատանքներ տարվում են բնակիչների հետ, բայց դրանք դեռ արդյունքներ չեն տվել, ինչի մասին փաստում են ապօրինի ծառահատումների դեպքերի վիճակագրությունը: «2017 թվականի ընթացքում կազմվել է 83 անտառխախտման արձանագրություն` 737 ապօրինի հատված ծառի համար, որից 9 ակտ` 50,6 մ³ քամատապալ փայտանյութ ապօրինի դուրս բերելու համար: Հուլիսի 24-ից առ այսօր հարուցվել է 13 քրեական գործ, ինչի հետևանքով աշխատանքից ազատվել է «Հաղարծին» տեղամասի ղեկավարը, իսկ նորանշանակ ղեկավարը նույն տեղամասում հայտնաբերել է 409 ապօրինի հատված ծառեր»,- հայտնել է Ա. Աբրահամյանը:
ՀՀ բնապահպանության նախարարն հորդորել է արագացված ռեժիմով ավարտին հասցնել տեխնիկական հագեցվածության, ինչպես նաև կառուցվածքային մեխանիզմների բարեփոխման հարցերի լուծումը և կարևորել նաև ապօրինի ծառահատումների խնդրի լուծմանն ուղված խստացումների օրենսդրական փոփոխությունները: Ա. Մինասյանը համակարգված գործողություններ իրականացնելու համատեքստում առաջնային է համարել տեսչական գործառույթի լիարժեք իրականացումը, ինչի արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական միասնական մարմինը:
Հարակից հրապարակումներ`
- «Դիլիջան» ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհի օջախը մարվել է
- «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում մարվել է բռնկված հրդեհի օջախը
- «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան