ՍԱՊԾ-ում Աշխատանքային օրենսգրքի ոչ մի նորմ չի պահպանվել. «Հրապարակ»
Իշխան Կարապետյանի՝ Սննդի անվտանգության ծառայության պետ նշանակվելուց հետո գերատեսչության անդորրը խախտվեց, աշխատակիցներ ազատվեցին, ովքեր մամուլով սկսեցին բացահայտումներ անել։ Ոմանք աշխատանքից իրենց ազատումը վիճարկում են դատարանում։ ՍԱՊԾ խոհանոցից տեղյակ «Հրապարակ»-ի աղբյուրը նշել է՝ կանխատեսելի է, որ այս կառույցը բոլոր դատական ատյաններում կպարտվի, քանի որ մարդկանց աշխատանքից ազատելիս օրենքի որևէ նորմ չեն պահպանել։
«Բացարձակ իրավաբանություն չկա, Աշխատանքային օրենսգրքի ոչ մի նորմ չեն պահպանել։ Տարրական բան է, մարդկանցից նախապես աշխատանքից ազատման դիմումներ են վերցրել, ինչն արդեն ապօրինի է, բայց օրենքը, վճռաբեկի նախադեպային որոշումն ասում է, որ գործատուն առնվազն 3 օր պետք է սպասի, աշխատակիցն այդ ընթացքում իրավունք ունի դիմումը հետ վերցնել, սակայն ՍԱՊԾ-ում նախապես վերցված դիմումների վրա ամսաթիվ են դրել, նույն օրն էլ ազատել։ Սա ընդամենը մի խախտում է տասնյակներից»,-ասել է թերթի աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան