Կարծրացած դպրոցի ձևաչափը «պայթում է». ճարտարապետ
««Այբ» դպրոցը շարունակում է իր առաքելությունը՝ ձգտնելով ստեղծելու Հայաստանում օրինակելի կրթական միջավայր: Նոր մասնաշենքի բացումը հերթական քայլն է այդ ուղղությամբ»,- այս մասին այսօր «Այբ» դպրոցի նոր՝ երորդ մասնաշենքի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։
Տնօրենը նշեց, որ մասնաշենքի կառուցումը հնարավոր է դարձել «Այբ» համայնքի՝ կրթության գաղափարի շուրջ միավորված տասնյակի բարերարների ֆինանասական աջակցությամբ։
«Մեր նպատական է ձևավորել դպրոցաշինության նոր մշակույթ, որտեղ կձևավորվեն մարդկային լավագույն որակները, կզարգանա երեխաների երևակայությունը, ստեղծարար ներուժը, իսկ սովորելն ու դասավանդելը կլինի ոգևորիչ և արդյունավետ»,- ասաց Փախչանյանը։
Նոր մասնաշենքի մակերեսը 4200 քառակուսի մետր է։ Այն ունի 11 դասասենյակ և նախատեսված է 180 աշակերտի համար։ Երրորդ մասնաշենքը հագեցված է ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով, ունի տարբեր լաբորատորիաներ, արվեստի ստուդիաներ, սպորտդահլիճ։
Ճարտարապետ Մերուժան Մինասյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ ինչպես մյուս մասնաշենքերը, սա էլ նախագծելիս առաջին հերթին հաշվի են առել երեխաների անվտանգությունը։
«Փորձել ենք այպիսի պայմաններ ստեղծել, որ երեխաները իրենց ազատ զգան, հանգիստ լինեն։ Կարծրացած դպրոցի ձևաչափը «պայթում է», լսարանները, ուսուցիչների, հոգաբարձուների, անգամ տնօրենի սենյակը թափանցիկ ապակիներով են, անգամ միջանցքը ստանդարտ չէ»,- նշեց ճարտարապետը։
Մասնաշենքի բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները