Բանգլադեշում փիղը հարձակվել է փախստականների ճամբարի վրա
Բանգլադեշում գտնվող ռոհինջա փախստականների ճամբարի վրա հարձակվել է վայրի փիղ, զոհվել է առնվազն չորս մարդ: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Bdnews24 պորտալին:
Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Կոկս-Բազար շրջանում, երբ վայրի փիղը փախել է անտառից, որի կողքին գտնվում է փախստականների ճամբարը:
«Երկու մարդ մահացել է տեղում: Մի քանիսը տուժել են, նրանց տեղափոխել են բուժկենտրոն: Եվս երկուսը մահացել են ստացված վնասվածքներից»,- հայտնել են ոստիկանությունից՝ հավելելով, որ զոհվածները կին և երեք երեխա են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում