Գարո Փայլան․ «Մեր համայնքից խլել եք ընտրություններ անցկացնելու իրավունքը»
Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է Պոլսի հայոց պատրիարքի և հայկական հիմնադրամներում ընտրությունների հարցը։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Մեջլիսում բյուջետային պլանավորման հանձնաժողովում հարկային նոր օրենքների և հիմնադրամների վերաբերյալ նոր օրենսդրական կարգավորումների քննարկման ժամանակ Փայլանը հայտարարել է, որ հայ համայնքի հիմնադրամները 5 տարի է՝ զրկված են ընտրություններ անցկացնելու իրավունքից։
«5 տարի առաջ մեզանից խլել եք ընտրելու մեր իրավունքը, համայնքի հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել։ 8 տարի մեր պատրիարքին չենք կարողանում ընտրել»։
Փայլանի խոսքին արձագանքել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Աղբալը. «Ո՞վ թույլ չի տալիս, ո՞ր նախարարությունը։ Խոսեմ իրենց հետ»։
Փայլանն անդրադարձել է նաև Թուրքիայի տարածքում գտնվող հայկական և հունական լքյալ եկեղեցիների հարցին՝ նշելով, որ Թուրքիայի արևելքում մոտ 6 հազար եկեղեցի է եղել, որոնցից 80-90-ն է մնացել։ Ըստ պոլսահայ պատգամավորի՝ 6 հազար եկեղեցիների մեծ մասը լքված ու խոնարհված են՝ մի մասը դեռ հիմքեր ունեն, մի մասի հիմքերն էլ փլուզվելու վրա են։ Փայլանը նաև ընդգծել, որ 6 հազար եկեղեցուց 4 հազարը գրանցված է անհատների անվամբ։ Փայլանի խոսքերով, եթե 10 տարի ևս այդ կառույցները պահպանելու համար միջամտություն չլինի, նրանցից ոչինչ չի մնա։
Պոլսահայ պատգամավորը խոսել է պետական հատուկ քաղաքականույթան անհրաժեշտության մասին, որը տեր կկանգնի Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների պատմությանը:
«Ձեզ այսպիսի հայտարարություններ ցույց տամ․ «Վաճառվում է եկեղեցի»։ Հնարավո՞ր է արդյոք հայտարարարություն տալ․ «Վաճառվում է մզկիթ»։ Այս տեսանկյունից մեր համատեղ պատմությանը, բոլորի պատմությանը, բոլոր ժողովուրդների պատմությանը տեր կանգող պետական քաղաքականություն է անհրաժեշտ»։
Հարակից հրապարակումներ`
- Գարո Փայլանն այցելել է Վանի անարգված հայկական գերեզմանոց
- Գարո Փայլան. «Մեջլիսում հայկական հարցը միշտ տաբու է եղել»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին