Դիլիջանում որպես բողոքի նշան հրդեհել են պահնորդների տնակը
Անտառը հատելու արգելքի դեմ բնակիչների պայքարը նոր երանգներ է ստանում: Երեկ երեկոյան, ինչպես տեղեկացնում է բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը, նրանք այրել են Դիլիջան ազգային պարկի Շամախյան հատվածի ուղեփակոցը: Նշվում է, որ հսկիչներին էլ քաշքշել են:
ԱԻՆ-ից էլ հայտնում են, հոկտեմբերի 13-ին, ժամը 21:20-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:36-ին, մարվել՝ 22:50-ին:
Այրվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող «Պանտերա» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը՝ ամբողջությամբ (մոտ 28 քմ), գույքով:
«Բարեբախտաբար տուժողներ չկան»,-գրել է Մ. Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակվել հրդեհի տեսանյութը:
Փաստի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները:
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի խստացմանը միտված ՀՀ դատախազության նախաձեռնությունների միջանկյալ արդյունքները
- Երբևէ որևէ գյուղացի խնդիր չի ունեցել անտառից իր կարիքների համար վառելափայտ դուրս բերելու մասով. նախարար
- Անտառների պահպանման պլանը պետք է հնարավորին չափ շուտ կյանքի կոչեք. Բաբուխանյանը՝ գյուղնախարարին
- Վարչապետ. Ապօրինի անտառահատումների նկատմամբ լինելու ենք չափազանց կոշտ
- Ինչքան ՊՈԱԿ-ներին շատ կրճատենք, այնքան անտառահատումները կպակասեն. Գյուղնախարար
- Անտառահատումները ջարդում են միայն գյուղացու գլխին. բնապահպաններ
- Անտառահատումների ծավալն ավելացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին