Եվրախորհրդարանի պատգամավոր. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից. «Ժողովուրդ»
Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից: «Եթե Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, դա չի նշանակում, որ չի կարող համագործակցել նաև ԵՄ-ի հետ»,- ասել է նա:
Իսկ եթե չստորագրի պայմանագիրը, ի՞նչ հետևանքներ կլինեն հարցին Շտետինան ասել է. «Ես հաշվի եմ առնում Հայաստանի գեոքաղաքական իրավիճակը: Այն բարդ է, և հասկանում եմ Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հասկանում եմ նաև, թե ինչու է այն այնպիսին, ինչպիսին կա: Քաղաքականության մեջ պետք է հաշվի նստել գերտերություն հանդիսացող հարևան երկրների հետ: Դրանով ես ցանկանում եմ ասել, որ չեմ կարող Հայաստանին մեղադրել այն բանի համար, որ նա Հարավային Կովկասում ուրույն պրոռուսական դեր է խաղում»: Բայց, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ փաստաթուղթը կստորագրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան