Մեկ օրում Ռաքքայում հանձնվել է ԻՊ 100 գրոհային
Սիրիայի Ռաքքա քաղաքում մեկ օրվա ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ 100 գրոհային հանձնվել է: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Ռայան Դիլոնը: Նա նշել է, որ նրանք դուրս են բերվել քաղաքից:
Հիշեցնենք, որ երեկվանից մի շարք արաբական լրատվամիջոցներ հաղորդեցին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկա քաղաքի ազատագրման գործողության ավարտի մասին:
Ավելի վաղ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ է Սիրիայի առնվազն 14 հազար 800 քառակուսի կիլոմետրը, ինչը կազմում է ավելի քիչ, քան տարածքի 8 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետ. Սիրիայում իսլամիստների դեմ վերջնական հաջողությունն արդեն տեսանելի ապագայի հարց է
- ԻՊ-ի հսկողության տակ է մնացել Սիրիայի տարածքի շուրջ 8 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան