Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանն անհապաղ հոսպիտալացվել է: Ներկա պահին նա բժիշկների հսկողության տակ է: Վեստի.ռու-ն գրում է, որ Ջիգարխանյանի և նրա կնոջ շրջապատից ԶԼՄ-ներին հայտնել են, որ դերասանը որոշակի խնդիրներ ունի առողջության հետ:
Նշվում է, որ նրա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, շուտով պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա՝ հայտնելով դերասանի առողջական վիճակի մասին:
Դերասանի հարազատ քույրը՝ Մարինա Ջիգարխանյանը, հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ հանդիպումից հետո պատմել է, որ երբ եղբորը տարել են հիվանդանոց, նրա արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է եղել: Նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել, նրա վիճակը նորմալացել է, բայց որևէ մեկին, նույնիսկ հարազատներին, չեն թողնում նրա մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին