ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին
Ռուսական զլմ-ներում տարատեսակ տեղեկություններ են հայտնվել կապված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի հետ։ Որոշ լրատվամիջոցներ՝ հղում անելով Արմեն Ջիգարխանյանի կնոջը, գրում են, թե «երկու մարդ նրան փաստացի առևանգել են և առանց փաստաթղթի տեղափոխել հիվանդանոց»:
mk.ru-ի հաղորդմամբ, կինը հայտնել է, որ նրանք դերասանի ընկերներն են:
Ըստ այդ լուրերի, Ջիգարխանյանը կնոջը տեսնել չի ցանկանում, նույնիսկ որոշ ժամանակ առաջ նրան ազատել է իր թատրոնի տնօրենի պաշտոնից, սակայն թատրոնում դրանք ընդամենը խոսակցություններ են համարել:
Թեմային անդրադարձել են նաև «Закулиска» և Mash-ը:
Առաջինը հաղորդում է, թե իբր մի քանի օր առաջ Արմեն Ջիգարխանյանը կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային ազատել է թատրոնի տնօրենի պաշտոնից: Իսկ նախօրեին Վիտալինան հավաքել է թատերախումբն ու հայտնել, որ դերասանին առևանգել են անհայտ մարդիկ, ովքեր ցանկանում են վերցնել թատրոնը և տարել են նրան հիվանդանոց առանց որևէ փաստաթղթի: Թատերախմբին նաև հայտնել է, որ այդ փաստով հասնելու է քրեական գործի հարուցման:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջիգարխանյանի խնդրանքով հիվանդանոց է այցելել նոտար:
Երկրորդ լրատվամիջոցը, իբր Վիտալինայի խոսքից ելնելով, հաղորդել է այլ վարկած: «Արմենի մոտ, կապված իր հիվանդության հետ, երբեմն զայրույթի պոռթկում է լինում: Վերջերս մենք վիճել ենք: Եվ հանկարծ եկան ինչ-որ հին ընկերներ»,-փոխանցում է լրատվամիջոցը դերասանի կնոջ խոսքերը:
Ըստ նրա, այդ ընկերները Հայրապետ Հովհաննիսյանն ու Արթուր Սողոմոնյանն են, որոնց հետ էլ դերասանը գնացել է, իսկ այնուհետև հայտնվել հիվանդանոցում՝ ծանր վիճակում։
«Արմենն այժմ հիվանդանոցում է, նրան տեղափոխել են այնտեղ կոմայի մեջ: Նա շաքարային դիաբետ ունի: Ինչ են նրա հետ անում հին ընկերներն ու ինչու՝ ես չգիտեմ»,- ասել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան:
Այն վարկածը, որ ռեժիսորն ազատել է կնոջը «Ջիգարխանյան թատրոն»-ի տնօրենի պաշտոնից, որը, ըստ որոշ տեղեկությունների պարտքեր ունի, փորձել է ճշտել «360» հեռուստաալիքը, բայց թատրոնի տոմսարկղից հայտնել են. «Դուք ինչ որ հիմար տվյալներ ունեք, որը որևէ բանով չի հաստատվում: Չի կարելի հավաքել կեղտոտ բամբասանք»:
Իր հերթին Life-ը հայտնել է, որ հոսպիտալացված Ջիգարխանյանը խստորեն հրաժարվում է հանդիպել կնոջ հետ և իբր նույնիսկ դիմել է ոստիկանություն՝ մեղադրելով նրան իրեն սպանելու փորձի մեջ, որպեսզի ձեռք բերի իր ունեցվածքը: Այս առիթով դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին