Առողջություն 11:26 16/10/2017 Հայաստան

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նորաբաց ուրոլոգիական կլինիկան՝ նոր ժամանակակից սարքավորումներով

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նորաբաց ուրոլոգիական կենտրոնը համալրվել է ժամանակակից սարքավորումներով: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշեց, որ այս սարքավորումները մի շարք առավելություններ ունեն:

«Միզաքարային հիվանդությունը բազմապատճառային հիվանդություն է, որի հիմքում ընկած են նյութափոխանակության խանգարումները: Գոյություն ունեն տարածաշրջաններ, որտեղ հիվանդության հանդիպման հաճախականությունը բարձր է և կրում է էնդեմիկ բնույթ: Հայաստանի Հանրապետությունը այս հիվանդության համար համարվում է էնդեմիկ գոտի»,- ասաց բշկական գիտությունների դոկտորը՝ հավելելով, որ էնդոսկոպիկ ուրոլոգիական վիրահատությունները համալսարանական հիվանդանոցում կատարվելու են մատչելի գնով և Երևանի ու մարզերի բնակչությունն այսուհետ կարող է օգտվել այս հնարավորությունից:

Նրա խոսքով, օրեր առաջ հիվանդանոցը համալրվել  է «Siemens» ընկերության վերջին սերնդի գերժամանակակից հարվածաալիքային  հեռահար քարափշրման սարքով. «Սարքի միջոցով հաջողությամբ իրականացվում է երիկամի և միզածորանի քարերի հեռահար քարափշրում: Հեռահար քարափշրումը քարերից ազատվելու առկա բոլոր մեթոդներից համարվում է ոչ ինվազիվ մեթոդ: Սարքի առավելություններից է համարվում այն հանգամանքը, որ  նվազագույնի է հասցված հիվանդի և անձնակազմի ճառագայթվելու աստիճանը, միջամտությունը կատարվում է հիմնականում առանց անզգայացման, ինչը նաև նվազեցնում է հիվանդների բժշկական հաստատությունում գտնվելու ժամանակահատվածը»:



Արեն Բաբլումյանը հայտնեց, որ վերջերս թիվ 1 հիվանդանոցային համալիրը զինվել է նաև ժամանակակից լազերային համակարգով, որը օգտագործվում է շագանակագեղձի բարորոկ հիպերպլազիայի բուժման համար:  Այս սարքի անվտանգությունը և բարձր արդյունավետությունն ապացուցված են համաշխարհային պրակտիկ և գիտական աշխատանքներով:

«Revolix համակարգը, որը աշխատում է տուլիումական լազերի շարունակական ալիքի միջոցով, թույլ է տալիս վիրահատող բժշկին անարյուն և հստակ կտրվածքներ կատարել հյուսվածքում: Հիվանդի հոսպիտալացումը հետվիրահատական շրջանում ավելի կարճ է, իսկ ուրեթրալ կաթետերը հնարավոր է հեռացնել վիրահատության հաջորդ օրը: Լազերային տեխնոլոգիան հնարավորություն է տալիս սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցողներին վիրահատել առանց արյան մակարդելիության վրա ազդող պրեպարատների ընդատման: Վերջինիս առավելություններից է նաև, որ սրտի արհեստական ռիթմավար կրող հիվադներին կարելի է անվտանգ վիրահատել, խուսափելով ռիթմվարի աշխատանքի խափանումից»,- նշեց մասնագետը:

Արեն Բաբլումյանի խոսքով՝  չնայած շագանակագեղձի բիպոլար ներմիզուկային մասնահատումը համարվում է շագանակագեղձի վիրահատական բուժման ոսկե ստանդարտ, սակայն բոլոր հետազոտություններով փոքր և միջին ծավալով շագանակագեղձերի դեպքում տուլիումական լազերը համարվում է առավել անվտանգ և հավասար էֆեկտիվ վիրահատական մեթոդ, բարձրացնելով հիվանդների կյանքի որակ և վերացնելով միզարձակության գանգատները:

Մասնագետը կարևորեց նաև այն, որ բաժանմունքը հագեցած է էնդոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված  երկբևեռ ներմիզուկային մասնահատման վերջին սերնդի սարքավորումով: Սարքերի օգնությամբ իրականացվում են շագանակագեղձի բարորակ նորագոյացության և միզապարկի նորագոյացությունների ներմիզուկային մասնահատում: Այս մեթոդը ներկայումս  համարվում է  նշված հիվանդությունների բուժման «ոսկե չափանիշ»:

Արեն Բաբլումյանը նաև տեղեկացրեց, որ առաջին անգամ հանրապետությունում քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում ծրագրվում է իրականացնել վիրահատություններ՝ օգտագործելով լազերային տեխնոլոգիաները,  բնակչությանը տրամադրելով գերժամանակակից, անվտանգ և արդյունավետ բուժօգնություն: Վիրահատությունները կիրականցվեն առաջին հիվանդանոցում:

ԵՊԲՀ կլինիկական գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն էլ ընդգծում է՝ այս քայլն առաջին հերթին միտված է առավել որակյալ բուժօգնություն իրականացնելուն՝ չխախտելով նաև մատչելիության և անվտանգության սկզբունքը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:33
Անհնար է դարձել Սիրիայում ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խմբի գործունեությունը.ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական...
Աղբյուր` Panorama.am
23:24
Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանությունը սկսել է հատուկ տեխնիկա կիրառել ցուցարարների դեմ։ Հայտնում է newsgeorgia.ge-ն։...
Աղբյուր` Panorama.am
22:50
«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որի կյանքը փրկել չի հաջողվել
Նոյեմբերի 29-ին, ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ինչ աղմկահարույց օրակարգով է կառավարությունը դեկտեմբերի 3-ին ԱԺ արտահերթ նիստ գումարում
ՀՀ ԱԺ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
22:01
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե ցուցարարները ռազմավարական օբյեկտները արգելափակելու պլանների ունեն
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ հարկադրանքի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով կա մեկ տուժած
Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դուրս են բերվել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները
Մայր Աթոռից հայտնում են, որ կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը «Նոյեմբերի  29-ին՝ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:12
Վերին Լարսի անցակետը կրկին փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վանաձորում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Դեկտեմբերի 10-ից ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի
Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի...
Աղբյուր` Panorama.am
20:35
Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահոգ չլինե՞մ, հա՞․ Հովիկ Աղազարյան
 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից  փակ նիստի ավարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ադյո՞ք իր անձին անդրադարձ եղել է,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր․ ՔՊ
 Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
19:57
Բագրատ Սրբազանը վաղն ուղիղ եթեր կունենա
«Վաղը առավոտյան 11:00-ին ուղիղ եթեր կունենանք»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Բագրատ Սրբազանը։  Այլ մանրամասներ՝...
Աղբյուր` Panorama.am
19:44
Արդարադատության նախարարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը:...
Աղբյուր` Panorama.am
19:25
Փակ նիստ ա, կամերաները անջատեք․ Վահագն Ալեքսանյանը՝ լրագրողներին
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում մասնակցում է  ՔՊ խմբակցության քննարկմանը։ Լրագրողները փորձեցին հետաքրքրվել,թե ի՞նչ հարցեր...
Աղբյուր` Panorama.am
19:12
Մհեր Գրիգորյանը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ-ում Փաշինյանի գլխավորությամբ նիստ է ընթանում, քննարկվելու է Աղազարյանի` ՔՊ-ից հեռացման հարցը
Այս պահին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթանում է նիստ, որին մասնակցում  են նաև կառավարության անդամները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն. Ուկրաինան ու Իսրայելը ոչ-ոքի խաղացին
Նոյեմբերի 29-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՈւԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «TRT World» ֆորումի ժամանակ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նա անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
18:28
Միրզոյան- Յան Յոակիմ Ստրանդ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և...
Աղբյուր` Panorama.am
18:16
Նման կարիերան մի ամբողջ կյանքի համար հաջողված կարելի է համարել․ Փաշինյանը՝ 33-ամյա Քյարամյանի մասին
Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:04
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Դեկտեմբերին Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Լատվիայում
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Զեյնալյանի մանդատը հանձնել են Ալեքսանդր Ավետիսյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի...
Աղբյուր` Panorama.am
17:46
Սա համարում եմ պարտադրանքի, փաստի առաջ կանգնեցնելու մեթոդ. Արցախի ՄԻՊ
2025 թվականին ևս երեք ամիս Արցախից բռնի տեղահանվածներին կտրամադրվի 40+10 հազարական դրամ աջակցությունը, իսկ 2025-ի ապրիլից այդ գումարը...
Աղբյուր` Panorama.am
17:23
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի առաջին այցելուները
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։ Մինչ այդ՝ այսօր Ֆրանսիայի նախագահը տիկնոջ հետ այցելել է տաճար՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Փորձելու է սեփական մեղքերը թողնել մորուքավոր, անլվա, անթրաշ Փաշինյանին. Արմինե Ադիբեկյան
Սափրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց պաշտոնանկությունների շղթա, որոնց պատճառների մասին սակայն տրամաբանական բացատրություն չհնչեց։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հնդիկը, եթե ուզի ՀՀ քաղաքացիություն ստանալ, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին. Դավիթ Գալստյան
«Թեև նշվում է պարզեցված կարգով են արցախցիները ստանում Հայաստանի քաղաքացիություն, բայց այդքան էլ պարզեցված չէ. հնդիկը եթե ուզի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող  Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}