Սերժ Սարգսյանը Ժնևում կարճատև հանդիպում է ունեցել Արամ Ա. Կաթողիկոսի հետ
«Հանրապետության Նախագահը Ժնևի «Կուանտրան» միջազգային օդակայանում կարճատև հանդիպում ունեցավ Արամ Ա. Կաթողիկոսի հետ, ով քիչ առաջ էր ժամանել Ժնև` այստեղից Բրյուսել մեկնելու նպատակով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ այսօր Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև
- Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 16-ին
- ՀՀ-ն համանախագահների հետ միասին պատրաստակամ է շարունակել ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը. Նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին