ԿԳՆ-ն ուժեղ քամու մասին զգուշացումը ստացել է ԱԻՆ-ից
Երևանի որոշ դպրոցներում աշակերտներին դասերից տուն են ուղարկում՝ նշելով, որ քամու ուժգնացման վտանգ կա։
Panorama.am-ի հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հայտնեց, որ նման զգուշացում իրենք ստացել են ԱԻՆ-ից։
«Մենք ԱԻՆ-ից ստացել ենք հեռախոսազանգ, որ սպասվում է ուժեղ քամի, որպեսզի զգուշացնենք դպրոցներին։ Մենք էլ դպրոցներին զգուշացրել ենք, որ ԱԻՆ-ի կողմից նշված ժամանակահատվածում՝ ժամը 14-15-ը դրսում, երեխա չլինի։ Երեխաներ կան, որ դասը վերջացնում են 13:30, և որ դասարանները որ դասաժամ են բաց թողել և տուն են գնացել, այն կլրացնենք այլ օր։ Մենք հրահանգ ենք տվել՝ այն երեխաները, որոնք շուտ են վերջացնում, համոզված եղեք, որ տուն են հասել, դրսում չեն, իսկ նրանք, ովքեր ուշ են վերջացնում, պահեք դպրոցում դրսում երեխա չլինի»։
Քիչ առաջ ԱԻՆ-ը զգուշացում տարածեց, որտեղ ասված է. «Այսօր հանրապետության առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում ենք բնակչությանը, մնալ շինությունների ներսում:
Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում»։
ԿԳՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես ասված է. «ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր` հոկտեմբերի 16-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում է քամու ուժգնացում, և առկա է ծառերի կոտրվելու և տանիքների վնասման վտանգ, մասնավորապես ՀՀ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին և շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան