Հայաստանի շախմատիստները զբաղեցրին 2-րդ և 3-րդ տեղերը
Ջերմուկում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի երկրորդ փուլը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարին մասնակցել է յոթ երկրի 12 շախմատիստ: Հայաստանը ներկայացրել են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը:
Մրցաշարի հաղթող է դարձել ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոն՝ 11 հնարավորից վաստակելով 10 միավոր: 8.5 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Շանթ Սարգսյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Արամ Հակոբյանը՝ 7.5:
Մամիկոն Ղարիբյանը 4.5 միավորով յոթերորդ տեղում է: